Ցեղասպանության հետևանքները զգում է յուրաքանչյուր հայ և ողջ ազգն ամբողջությամբ![]() 23 ապրիլի 2013 - 17:11 AMT PanARMENIAN.Net - «Ռուս-հայկական ռազմավարական ու հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը, որը գործում է Մոսկվայում, հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 98-ամյակի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցեղասպանության հետևանքները զգում է յուրաքանչյուր հայ և ողջ ազգն ամբողջությամբ: Բացի անմեղ նահատակներից ու խեղված ճակատագրերից, ցեղասպանությունը հանգեցրեց նաև կենսական տարածքի կորստի: Ժամանակակից Թուրքական Հանրապետությունը, հանդիսանալով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, շարունակում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը: Գլխավոր խնդիրն այն է, որ պետք է հաղթանակի արդարությունը և Թուրքիան պատասխանատվություն կրի Հայոց ցեղասպանության համար ինչպես հայկական պետության, այնպես էլ ողջ հայ ժողովրդի առջև և պարտավորվի վերացնել Ցեղասպանության հետևանքներն ըստ միջազգային իրավունքի նորմերի: Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանության փաստը: Ռուս մարդուն, որը վերապրել է ֆաշիզմը, մոտ ու հասկանալի է հայ ժողովրդի ողբերգությունը: Կենտրոնի անունից մենք դիմում ենք ՌԴ ղեկավարությանը՝ խնդրելով սատարել հայ ժողովրդի արդարացի պահանջին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ակտիվացնել աշխատանքը Ռուսաստանում՝ ուղղված Ռուսաստանում Ցեղասպանության մասին պատմական ճշմարտության տարածմանը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |