06:00. Սահմանադրական փոփոխություններին «այո» են ասել Հայաստանի շուրջ 1 մլն քաղաքացիներ

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ՀՀ-ում եւ արտերկրում գործող 1933 ընտրատեղամասերի տվյալների համաձայն, սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 487 124 (65,1 տոկոս) մարդ 2 285 496 ընտրողներից: Նրանցից 1 387 908-ը (93,3 տոկոս) կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին, 80 550-ը (5,7 տոկոս)` դեմ: 19 821 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Նշենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում էր 1878 ընտրատեղամաս, ինչպես նաեւ 44 տեղամաս 28 երկրների 40 քաղաքներում: Հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ էր 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի` 2 301 828-ի 1/3-ը: Հանրաքվե անցկացնելու համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 միլիոն 334 հազար 300 քվեաթերթիկ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---