Գործարկվում է «Փոստմոբիլ» նոր համակարգը, որը կընդլայնի «Հայփոստ»-ի ցանցը![]() 23 ապրիլի 2013 - 17:13 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ»-ը մեկնարկում է «Փոստմոբիլ»-ի գործարկումը` նոր համակարգ, որը կընդլայնի «Հայփոստ»-ի ցանցը` հասանելի դարձնելով ժամանակակից, հարմարավետ և մատչելի փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայությունները գյուղական համայնքների բնակչության համար: Սկզբնական շրջանում «Փոստմոբիլ»-ը պարբերաբար կայցելի Արագածոտնի գյուղական համայնքներ` որտեղ առկա են փոստային բաժանմունքներ և այն համայնքներ, որտեղ փոստային ծառայությունները նախկինում անհասանելի են եղել: «Փոստմոբիլ»-ի գաղափարն իրագործվել է «Հայփոստ»ի գործընկերների`Իտալիայի, ՌԴ-ի և Ֆրանսիայի փոստային օպերատորների հաջողված փորձի հիման վրա: Այն փոստային բաժանմունք է անիվների վրա` հարմարեցված Հայաստանի կլիմայական և լանդշաֆտային պայմաններին: «Փոստմոբիլ»-ը հագեցած է տեխնիկական սարքավորումներով` էլեկտրաէներգիայի գեներատորով, համակարգչային սարքավորումներով, ջեռուցման, օդորակման, ինչպես նաև անվտանգության և տեսագրման համակարգերով: Շարժական փոստային բաժանմունքն առցանց կապով միացված կլինի գլխամասին նույն համակարգով, ինչը գործում է «Հայփոստ»-ի ողջ ցանցում: Ներդրված GPS համակարգը թույլ կտա վերահսկել երթուղին գլխամասից, ինչը կհանգեցնի անվտանգության և մատուցվող ծառայությունների մակարդակի աճին: Փոստային բաժանմունքը համայնքեր կայցելի ամեն շաբաթ որոշակի ժամերի և կկայանվի նախապես սահմանված վայրերում: Բնակիչները կարող են իրականացնել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, բաժանորդագրվել, օգտվել կատալոգային վաճառքի, ապահովագրության և ավանդական փոստային ծառայություններից: «Փոստմոբիլ»-ը «Հայփոստ»-ի ժամանակակից ծառայությունները կհասցնի հեռավոր գյուղական համայնքներ` այդպիսով հնարավորություն ընձեռելով բնակիչներին` օգտվելու միևնույն բարձրորակ ծառայություններից և ապրանքներից, որոնք առկա են քաղաքների փոստային բաժանմունքներում: Որդեգրելով սպասարկման նոր մոտեցում` «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մեկ քայլ առաջ է գնում Հայաստանի փոստային օպերատորի արդիականացման և «Հայփոստ»-ը ոլորտի առաջատարներից մեկը դարձնելու ճանապարհով, ասվում է «Հայփոստի» հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |