Հայփոստը համալրել է իր ավտոտնտեսությունը 25 նոր ավտոմեքենաներով

Հայփոստը համալրել է իր ավտոտնտեսությունը 25 նոր ավտոմեքենաներով

PanARMENIAN.Net - «Հայփոստ»-ը համալրել է իր ավտոնտեսությունը ևս 25 ժամանակակից ավտոտրանսպորտային միջոցներով` ընկերության վերակազմավորման շրջանակներում: Renault Logan, Daewoo Matiz և Daewoo Damas մակնիշի նոր ավտոմեքենաների շնորհիվ կավելանան Արարատ, Արմավիր և Գեղարքունիք մարզերի երթուղիները 70 տոկոսով, ինչն իր հերթին զգալիորեն կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Ավտոնտեսության ընդլայնումն ու արդիականացումն ուղղված են բարձրորակ ծառայությունների ապահովմանը թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում: Նոր փոխադրամիջոցները հնարավորություն կտան փոստային բաժանմունքներ հասնել ավելի արագ և անվտանգ:

Այդ նպատակով ավտոմեքենաները հագեցած են GPS համակարգով, ինչը հնարավորություն կտա վերահսկել մեքենաների հոսքը անմիջապես գլխամասից:

Նոր փոխադրամիջոցները վառելիքի ավելի քիչ ծախս են նախատեսում, ինչն անմիջական բնապահպանական ազդեցություն ունի, և կրճատում են ընկերություն գործառնական ծախսերը:

Յուրաքանչյուր տարի «Հայփոստ»-ի ավտոտնտեսության ընդալնումն ու արդիականացումը «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կողմից մշակած զարգացման ռազմավարության կարևոր մասն է կազմում: Այն ուղղված է «Հայփոստ»ի վերափոխմանը` ավելի դինամիկ, ճկուն և բարձրորակ սպասարկման չափորոշիչներին համապատասխանող փոստային օպերատորի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---