12:00. Սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է 1 410 555 ընտրող28 նոյեմբերի 2005 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ըստ ՀՀ-ում եւ արտերկրում 1964 ընտրատարածքներում քվեարկության արդյունքների համաձայն, սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 511 934 ընտրող (65,3 տոկոս) 2 313 999 ընտրողներից: Նրանցից 1 410 555 (93,3 տոկոս) քվեարկել է Սահմանադրական բարեփոխումների օգտին, 81 869-ը (5,4 տոկոսը)` դեմ: 20 326 ընտրական քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել: Նշենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել է ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ինչպես քվեարկության ընթացքում, այնպես էլ տեղամասերը փակվելուց հետո, ԿԸՀ-ն բողոքներ չի ստացել: Հիշեցնենք, որ տեղական ժամանակով 08:00 դրությամբ, արտերկրում բացված 44 տեղամասերից 41-ում 18 858 (94,7 տոկոս) ՀՀ քաղաքացիներ քվեարկել են սահմանադրական բարեփոխումների օգտին, 107-ը` դեմ: Նշենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում էր 1878 ընտրատեղամաս, ինչպես նաեւ 44 տեղամաս 28 երկրների 40 քաղաքներում: Հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ էր 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի` 2 301 828-ի 1/3-ը: Հանրաքվե անցկացնելու համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 միլիոն 334 հազար 300 քվեաթերթիկ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |