ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրահանձնաժողովի պատվիրակության հետ28 նոյեմբերի 2005 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովիպատվիրակությանը` Կուրտ Յուուլի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակման խորհրդակցությունները սկսելու նպատակով: Վ. Օսկանյանը հավաստեց Հայաստանի պատրաստակամությունը ամենայն պատասխանատվությամբ ներգրավվել գործողությունների ծրագրի մշակմանը եւ հնարավորին չափ այն շուտ ավարտին հասցնել բուն գործակցությունն սկսելու նպատակով: Այդ առումով կողմերը մտքեր փոխանակեցին խորհրդակցությունների առաջին փուլում քննարկվելիք, ինչպես նաեւ հեռանկարային մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը Եվրամիության պատվիրակությանը տեղեկացրեց նախօրեին Հայաստանում անցկացված Սահմանադրական հանրաքվեի մասին:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |