ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Մրցանակը կլինի ամենամյա եւ կշնորհվի համանուն վկայագրի, շքանշանի եւ դրամական պարգեւի ձեւով: Մրցանակը հիմնվել է հաշվի առնելով «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ կնքված պայմանագիրը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---