Սպայական կոչում հատկացնելու համար կաշառք է պահանջել. հարուցվել է քրեական գործ23 ապրիլի 2013 - 21:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետական պահպանության գումարտակի և ներքին անվտանգության վարչությունների աշխատակիցների միջոցով նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Նախաքնությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մեսրոպ Հունանյանը խաբեության եղանակով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Արտակ Հովհաննիսյանից առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2012թ. նոյեմբերին պահանջել է 8000 ԱՄՆ դոլար: Մեսրոպ Հունանյանն Արտակ Հովհաննիսյանից ստացել է որպես կաշառք տված գումարի մի մասը` 4000 ԱՄՆ դոլարը, որն էլ խաբեությամբ հափշտակել է: Նույն օրը կաշառք տալու պատրվակով առանձապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու կասկածանքով Մեսրոպ Հունանյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |