Ֆրեզնո շրջանը ԼՂՀ անկախության մասին բանաձև է ընդունել24 ապրիլի 2013 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանը դարձել է առաջինը, ով ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Երեկ շրջանի Հոգաբարձուների խորհուրդը բանաձև է ընդունել, որտեղ պաշտոնապես հայտարարում է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես պատմական ու էթնիկապես հայկական տարածաշրջան, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը նշել է. «Մենք շնորհակալ ենք նախաձեռնության համար ու հոսուվ, որ բանաձևի ընդունումն ավելի կխորացնի գործակցությունը կայունության, դեմոկրատական ու տնտեսական զարգացման ճանապարհին մեր շրջանում»: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Ավետիսյանը նշել է, որ ԼՂՀ ճանաչման քայլն ուղղված է բարեկամության ու ընկերական հարաբերությունների զարգացմանը Հարավային Կովկասում. «Ես ի սրտե ողջունում եմ համայնքի ու օրենսդիրների ջանքերը՝ ուղղված Արցախի, Հայաստանի ու Ֆրեզնո շրջանի ժողովրդի միջև ընկերական հարաբերությունների զարգացմանը»: Բանաձևի հեղինակ Անդրեաս Բորգեսի խոսքով, Հոգաբարձուների խորհուրդն ուրախ է, որ Ֆրեզնոն կանգնել է իր հայ ընկերների կողքին. «Մենք հուսով ենք, որ Սակրամենտոն (հանանգի մայրաքաղաքը) նույնպես պաշտոնապես կընդունի ԼՂՀ անկախությունը: Թեև Ֆրեզնոն Կալիֆորնիայում առաջինն է, ով ընդունել է բանաձևը, իմ նախաձեռնության նպատակն է նպաստել ԼՂՀ անկախության ճանաչմանը երկրի ամբողջ տարածքում, այդ թվում նաև Վաշինգտոնն ու Կոլումբիան», - ասել է նա: «Ֆրեզնոյի Հոգաբարձուների խորհուրդի կողմից բանաձևի ընդունումը ժամանակակից ու նշանակալի քայլ է:Մեն, Ռոդ Այլենդ ու Մասաչուսեթս նահանգների օրենսդիր մարմիններն արդեն ընդունել են նման բանաձևեր», - նշել է ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի Հարավային մարզի գործադիր տնօրեն (ANCA-WR) Ուիլյամ Բայրամյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |