Նոյեմբերի 29-ին ԼՂՀ եւ ԱՀ ԶՈՒ շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում` Ֆիզուլու շրջանի Ղարախանբեյլի գյուղի տարածքում, կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում: Այդ մասին հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում: Դիտարկումը կանցկացվի ըստ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գորոծղ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ալեքսանդր Սամարսկին եւ Իմրե Պալատինուսը: Ղարաբաղյան կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Հարրի Էրոնենը, Պիտեր Կին եւ Յուրի Աբերլեն, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---