Իսրայելում հնչում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչեր![]() 24 ապրիլի 2013 - 12:26 AMT PanARMENIAN.Net - «Լիկուդ» կուսակցությունից Քնեսեթի պատգամավոր Ռեուեվեն Ռիվլինը, որը Իսրայելի խորհրդարանի նախկին խոսնկան է, կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրա կոչին սատարել են նաև այլ խորհրդարանականներ: Ելույթ ունենալով Քնեսեթում Հայոց ցեղասպանության 98-ամյակի տարելիցին նվիրված նիստում՝ Ռիվլինը նշեց, որ 1915թ. Ցեղասպանության ճանաչումը Իսրայելը չպետք է կախման մեջ դնի իր հարաբերություններից Թուրքիայի հետ: «Թուրքիան եղել և մնում է Իսրայելի դաշնակիցը և Իսրայելի քաղաքականությունը այստեղ պարզ է: Սակայն դա չի կարող արդարացնել մեկ այլ ժողովրդի ողբերգության ժխտումը Քնեսեթի կողմից»,-ասել է նա: Ռիվլինը հավելել է. «Մենք բազմիցս ենք հայտարարություններ լսում, որոնք մերժում են ողբերգությունը, որ վերապրել է մեր ժողովուրդը: Ուստի ես գտնում եմ, որ անթույլատրելի է ժխտել մեկ այլ ժողովրդի ցեղասպանությունը»: «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնը հայտարարել է, որ հաշտեցման շուրջ Թուրքիայի ու Իսրայելի միջև սկսված բանակացությունները չեն կարող հարգելի պատճառ հանդիսանալ գրեթե 100-տարի վաղեմության Ցեղասպանության ժխտման համար: «Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի, որ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է իրագործվել: Թուրքիայի հետ հաշտեցումը կարևոր գործընթաց է, բայց չպետք է ազդի պատմական իրադարձությունների ճանաչման վրա»,-ասել է Գալյոնը: Ինչպես նշում են վերլուծաբանները, Թուրքիայի հետ հաշտեցումից բացի, ինչպես նշում են վերլուծաբանները, Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը լրջորեն կարող է բարդացնել նրա հարաբերությունները Ադրբեջանի հետ, գրում է Կուրսոր-ինֆոն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |