Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 24 ապրիլի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հրեական համայնքը գրավոր ուղերձ է հասցեագրել Իսրայելի Քնեսեթի պատգամավորներին՝ խնդրելով քննարկել 1915թ. օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացման հարցը և ճանաչել այդ սարսափելի ոճրագործությունը որպես Ցեղասպանություն: «Նման ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ և չպետք է մոռացության մատնվեն»,-ասվում է ուղերձում Նամակում ասվում է, որ համայնքը նաև մտահոգված է հակահրեական դրսևորումների աճով աշխարհում, ինչպես նաև Հոլոքոսթի խայտառակ ժխտմամբ, որի դեպքերը, վերջին տարիներին, ցավոք հաճախակի են դարձել: «Խնդրում ենք ձեղ ձեր ձայները միացնել այն քսանից ավելի երկրներին, որոնք ճանաչել ու դատապարել են Հայոց ցեղասպանությունը: Հասունացել է հայ ժողովրդին մարդկային կարեկցանք ցուցաբերելու բարոյական անհրաժեշտությունը: Այդ քայլը կդառնա հրեական Պետության անկախության ու մեծության ծանրակշիռ ապացույցը»,-ասվում է նամակում: Հայաստանի հրեական համայնքը նաև շնորհավորել է Քնեսեթի նոր գումարման նորընտիր պատգամավորներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |