Թբիլիսիում երեկ ջահերով երթ էր, իսկ այսօր Թուրքիայի դեսպանատան մոտ կանցկացվի բողոքի ցույց![]() 24 ապրիլի 2013 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան ջահերով երթ է անցկացվել նաև Թբիլիսիում: Երթը սկիզբ է առել «Վակեի այգու» մոտ և ավարտվել Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ և մասնակիցները իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ թուրքական քաղաքականության: Միջոցառումը կազմակերպել էր «Վրաստանի Հայ Համայնքի» Ուսանողական միությունը: Ջահերով երթին միացել են նաև Վրաստանում գործող աշխարհիկ և կրոնական կազմակերպությունները: Երթի ընթացքում ցուցարարները վանկարկել են «Արդարություն», «Թուրքիա- հանցագործ» բառերն ու երգել հայրենասիրական երգեր: Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված 100-ից ավել ցուցարարի հիմնական պահանջն ուղղված էր Թուրքիայի կառավարությանը, որպեսզի վերջինս դադարեցնի վարել Ցեղասպանությունը ժխտող քաղաքականություն : Այսօր ժամը 14:00 -ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կանցկացվի բողոքի խաղաղ ցույց` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Այս մասին հայտնում են «Վրաստանի Հայ Համայնքի» մամուլի ծառայությունից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |