Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է տեղի ունեցել Մոսկվայում![]() 24 ապրիլի 2013 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23–ին Մոսկվայում, գրողների կենտրոնական տանը տեղի ունեցավ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպել էր«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը` Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության հետ համագործակցաբար: Երեկոյի պաշտոնական մասում ելույթ ունեցան ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ Օլեգ Կուլիկովը (Կոմկուսի խմբակցություն), Վադիմ Դենգինը (ԼԴՊՌխմբակցություն), «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հասարակականգործիչ Էդուարդ Գուլյանը և Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության նախագահ Անդրանիկ Հովսեփյանը: Նրանք ընդգծեցին ցեղասպանության բացասական ազդեցությունը հայ ժողովրդի զարգացման և մարդկության դեմ հանցագործության կրկնության նախադեպի ստեղծմանհամար, մարդկության կյանքից ցեղասպանության արմատախիլ անելու համար գործած հանցանքի ճանաչման ու զղջման կարևորությունը: Ըստ ելույթ ունեցողների,ցեղասպանության լավագույն պատասխանը և հայ ժողովրդի զարգացման երաշխիքը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունը և հայկական բանակը, իսկ հայ-ռուսականռազմավարական հարաբերությունները նպաստում են տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը և խաղաղության ապահովմանը: Երեկոյի մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ Պետական Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովը: Նրանում մասնավորաբար ասված է. «Այս սգո օրը ձեզեմ դիմում այն ցավի խոր ապրման խոսքերով, որը հնարավոր չէ մոռանալ և որը մինչ օրս արձագանք է գտնում հայ ժողովրդի սրտում: Դեռևս 1915 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ Եվրոպայի Մեծ Տերությունները Արևմտյան Հայաստանի տարածքում Օսմանյան կայսրության իշխանություններիկողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը բնութագրել են իբրև «հանցագործություն մարդկության դեմ»: Հետագայում հայերի ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է աշխարհի շատ պետությունների և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: ՌԴ Պետական Դուման այդ ողբերգական պատմական փաստի նմատմամբ պատգամավորական կազմի մոտեցումը աներկմտորեն արտահայտել է «1915-1922 թթ.հայերիցեղասպանության դատապարտման մասին» 1995 ապրիլի 14–ի իր Հայտարարությամբ և «Հայերի ցեղասպանության սկզբի 90–ամյակի առթիվ» 2005 թ. ապրիլի 22-իհայտարարությամբ: Հայերի ցեղասպանության ահավոր ոճրագործությունը արդարորեն արտացոլված է ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերում: Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը եղբայրական հայ ժողովրդին հայտնում եմ ամենախորը ցավակցությունը: Վստահ եմ. չնայած ձեր տաղանդավորժողովրդի կրած ահռելի վնասներին, հայերն ապրելու են անվտանգության մեջ, իսկ Հայաստանը զարգանալու է ակտվ ու բարեկեցիկ կերպով»: Երեկոն եզրափակվեց գեղարվեստական մասով, ուր հնչեցին Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Շ. Ազնավուրի, Ֆ. Լիստի, Ֆ. Շոպենի, Ս. Ռախմանինովի, Է. Բաղդասարյանի ևԷ. Աբրահամյանի ստեղծագործությունները: Հայ, ռուս և եվրոպացի դասականների գործերը կատարեցին Մ. Հայրապետյանը, Ե. Բիչկովը, Ի. Բոկարևան, Մ. Վարդանյանը, Մ.Մարկինը, Վ. Սերգեևը, Գ. Հայրապետյանը, Ե. Աղաջանյանը և Է. Առաքելյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |