Միխայիլ Բելեցկի. Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել անցյալի բեռից

Միխայիլ Բելեցկի. Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել անցյալի բեռից

PanARMENIAN.Net - Ժամանակակից Թուրքիան, ճանաչելով ու դատապարտելով 98 տարի առաջ հայերի հանդեպ կատարված վայրագ սպանությունները, կհաներ այդ բեռն իր ուսերից ու ազատ շունչ կքաշեր: Այդ մասին Analitika.at.ua-ին է հայտարարել ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին:

Ըստ նրա, թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկի պահանջը Ղրիմի խորհրդարանից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը վերանայելու մասին, վկայում է երկու բանի մասին: «Առաջինը, Ուկրաինայի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքի որպես մի թույլ պետության, որի հետ կարելի է վերջնագրերի լեզվով խոսել: Դժվար է պատկերացնել, որ թուրք ղեկավարը նման հրապարակային հայտարարություններ անի Ռուսաստանի կամ նույն ԱՄՆ նահանգների հասցեին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այնտեղ, գոնե, նա կփորձեր գործել «անաղմուկ դիվանագիտության» միջոցով:

Մեկ այլ եզրակցություն. Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել անցյալի բեռից, որը ոչ միայն հեղինակազրկում է նրան միջազգային ասպարեզում, այլ նաև թունավոր մթնոլորտ է ստեղծում երկրում: Սարսափելի հանցագործություն կատարած ժողովուրդը չի կարող նորմալ ապրել, լռության մատնելով այն: Դա հիանալի գիտակցեցին գերմանացիները: Լավ օրինակ ցույց տվեցին Ուկրաինան ու Լեհաստանը՝ դատապարտելով խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները պատերազմի տարիներին: Այժմյան Թուրքիայի իշխանությունները դեռ պատրաստ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայում դա շատերն են հասկանում և բարձրաձայնում են դա: Անկասկած, մի օր դա կարվի: Սակայն, ցավոք, այժմյան Թուրքիայի իշխանությունները, և հանրության մեծ մասը, դեռ պատրաստ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---