ԳԱԱ նախագահ. Ցեղասպանությանը վերաբերող նյութեր կան, որոնց ուսումնասիրությունը կարող է նպաստել ճանաչմանը![]() 24 ապրիլի 2013 - 11:29 AMT PanARMENIAN.Net - «Ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է»,- քիչ առաջ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ քանի դեռ պայքարում ենք հետևանքների վերացման, ճանաչման համար, պետք է անցնենք անհրաժեշտ բոլոր փուլերով և այժմ էլ դրանով ենք զբաղված: ԳԱԱ նախագահի խոսքով լրացուցիչ բարդություն է այն, որ հայ գիտնականները, ովքեր ուսումնասիրում են Ցեղասպանությանը վերաբերող նյութերը, թուրքերեն գիտեն, բայց օսմաներեն՝ ոչ, մինչդեռ օսմաներենով նյութեր կան, որոնց ուսումնասիրությունը կարող էր օգտակար լինել: «Դրանք կարող են հիմք դառնալ և նպաստել ճանաչմանը»,-ասաց նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |