Ն.Քիդմանն ու Ք.Վալցը կօգնեն Սփիլբերգին գնահատել Կաննի ֆիլմերը

Ն.Քիդմանն ու Ք.Վալցը կօգնեն Սփիլբերգին գնահատել Կաննի ֆիլմերը

PanARMENIAN.Net - Դերասանուհի Նիքոլ Քիդմանն ու դերասան Քրիստոֆեր Վալցը կօգնեն Սթիվեն Սփիլբերգին գնահատել Կաննի 66-րդ կինոփառատոնի ֆիլմերը: «Արդեն հայտնի է, թե ովքեր են գնահատելու Կաննի կինոփառատոնի ֆիլմերը: Բացի Սփիլբերգից, ժյուրիի կազմում կլինեն ևս 8 կինոմատոգրաֆիստներ»,- ասված է փառատոնի կայքէջում: Սփիլբերգի, Քիդմանի ու Վալցի հետ միասին մրցութային ֆիլմերը կգնահատեն ֆրանսիացի դերասան Դանիել Օթեյը, թայվանցի ռեժիսոր Էնգ Լին, ռումինացի ռեժիսոր Քրիստիան Մունջուն, ճապոնացի ռեժիսոր Նաոմի Կավասեն, հնդիկ դերասանուհի Վիդիա Բալանն ու բրիտանացի ռեժիսոր Լին Ռեմսեյը, հաղորդում է INTERFAX.

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---