Արամ Մանուկյան. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պետք է փակել պատմաբանների հանձնաժողովի հարցը

Արամ Մանուկյան. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պետք է փակել պատմաբանների հանձնաժողովի հարցը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչներն այցելեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին:

Այսօր՝ ժամը 12-ին ՀԱԿ-ը երթով Սարյանի արձանի մոտից է հասել Ծիծեռնակաբերդ, այնտեղ էին ՀԱԿ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը,Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը և ՀԱԿ այլ անդամներ: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց հետ չէր:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին բանը, որ հայը պիտի անի Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, ուժեղ և օրինական իշխանությունն ստեղծելն է: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դանդաղեց այն պահին, երբ իշխանությունները համաձայնեցին հայ-թուրքական արձանագրություններում ընդգրկել պատմաբանների վերաբերյալ կետը:

«100-րդ տարելիցին ընդառաջ՝ 2 կարևորագույն հարցերը, որ պետք է լուծենք, օրինական իշխանություն ստեղծելն ու պատմաբանների հանձնաժողովի հարցը վերջնականապես փակելն է»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ ձևավորվրվի օրինական ու պահանջատեր իշխանություն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---