ՌԴ ԱԳՆ. Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները դուրս են եկել դաշնակցային գործընկերության մակարդակի

ՌԴ ԱԳՆ. Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները դուրս են եկել դաշնակցային գործընկերության մակարդակի

PanARMENIAN.Net - Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները դուրս են եկել դաշնակցային գործընկերության մակարդակի, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա այցը Մոսկվա:

Անդրադառնալով երկու երկրների համագործակցությանը արտաքին քաղաքականության ոլորտում՝ Լուկաշևիչը նշել է, որ Մոսկվան ու Երևանը համագործակցում են ԱՊՀ ու ՀԱՊԿ շրջանակներում, որպես նոր հարթակ նշելով համագործակցության հնարավորությունը Հայաստանի ու Մաքսային միության միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրության հանձնաժողովում: «Նոր հարթակ քննարկումների համար կհանդիսանա եվրասիական ինտեգրման գործընթացների շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարը ըստ երկու երկրների պայմանավորվածության՝ Հայաստանի ու Մաքսային միության միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրության հանձնաժողովում: Հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում 2012թ. դեկտեմբերին, երկրորդը՝ կկայանա Երևանում ապրիլին»:

Լուկաշևիչը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են արտաքին քաղաքականության ոլորտում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---