Բուկլետներ բաժանող ՀԱԿ երիտասարդներին ծեծելու փաստի առթիվ գործ է հարուցվել![]() 24 ապրիլի 2013 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Աջափնյակում բուկլետներ բաժանող ՀԱԿ ակտիվիստներին ծեծելու փաստի առթիվ գործ է հարուցվել: Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 22-ին Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Հայ ազգային կոնգրես» կուսակցության Աջափնյակ համայնքի շտաբի պետից ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 9 շենքի մոտ, քարոզչություն իրականացնելիս, հարձակվել են իրենց կուսակցության երիտասարդների վրա: Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի անդամ, 1986 թ. ծնված Ալեքսանդր Հ.-ն բանավոր հայտարարել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Նազարբեկյան թաղամասի թիվ 9 շենքի բակում, քարոզարշավ իրականացնելիս, անհայտ անձինք ծեծել իրեն` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը: Ալեքսանդր Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 19.30-ին, ՀԱԿ կուսակցության անդամները գտնվել են նշված շենքի բակում, նրանցից Ալեքսանդր Հ.-ի և 1995 թ. ծնված Իշխան Մ.-ի միջև վիճաբանություն է սկսվել, որին միջամտել է 1987 թ. ծնված Հովհաննես Գ.-ն: Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, Իշխան Մ.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |