Մարգարիտա Սիմոնյան. Իմ ընտանիքը մազապուրծ է եղել Ցեղասպանությունից և այլ ապացույցներ ինձ պետք չեն![]() 24 ապրիլի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Russia Today-ի գլխավոր խմբագիրՄարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապած իր ընտանիքի պատմությունը: «Մանկության տարիներին ես բավական հաճախ ապրել են ցեղասպանությունը վերապրած տատիկիս մոր նոտ: Նրա եղբայրներին, քրոջը, ծնողներին կոտորել են մեկ գիշերում նրա աչքի առաջ: Իմ մեծ տատին ու նրա կրտսեր քրոջը՝ Ալիսին ձեռք չեն տվել: Գեղեցիկ փոքրիկ աղջիկներին թուրքերը տանում էին իրենց ընտանիքները: 16 տարեկանում նրան հաջողվել է փախչել, -պատմում է Մարգարիտա Սիմոնյանը:-Երբ թուրքերը տանում էին աղջիկներին, մեծ տատիկիս հայրը հասցրել էր նրան ոսկե դրամներ տալ, որոնք նրանք պահել են բերանում: Հորը սպանեցին հենց նույն գիշերը»: «Նրան հաջովեց փախչել Ղրիմ: Այդպես մեր ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում: Ինչպիսին եղավ նրա քրոջ՝ Ալիսի ճակատագիրը, մենք չիմացանք: Նրանց ավագ, ամուսնացած քուրյը փրկվեց բռնաբարությունից միայն ծովը նետվելով Տրաբզոնի բարձր ժայռից ու խեղդվելով»: Russia Today-ի գլխավոր խմբագիրը նշում է, որ Թուրքիայում կորած մեծ տատի քրոջ պատվին նրա կրտսեր քրոջն անվանել են Ալիս: «Իմ ընտանիքը մազապուրծ է եղել Ցեղասպանությունից և այլ ապացույցներ ինձ պետք չեն»,-գրել է Մարգարիտա Սիմոնյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |