Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա՝ ԵՊԲՀ-ում![]() 24 ապրիլի 2013 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները կազմակերպել էին խոշոր ակցիա` նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին. ակցիային մասնակցել են բուհի ավելի քան 100 ուսանողներ: Այս մասին հայտնում են բուհից: Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները նշեցին, որ նախաձեռնության նպատակն էր ընդգծել երիտասարդների միասնության գաղափարը, իրավունքներին տեր լինելու կամքն և ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ուսանողները՝ հատկապես ապագա բժիշկները, հետամուտ են լինելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու իրենց մասնակցությունն են ունենալու խնդրի` ավելի բարձր ատյաններում բարձրացմանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |