Վալերի Բուայեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում գրել է. Այցը հուզիչ է![]() 24 ապրիլի 2013 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեն եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Նա գրառում է կատարել հյուրերի հուշամատյանում: «Թանգարան այցը և թանգարանը հուզիչ տպավորություն են թողնում ինձ վրա: Մեր պատվիրակությունը կատարել է իր պարտքը` գալով այստեղ: Մենք կողմ ենք ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում Ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը: Այս մասին PanARMENIAN.Net ին ասացին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այսօր Վալերի Բուայեն եղել է նաև Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Նա ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, ապա լուսանկարել հուշահամալիրը, Արարատ լեռը: Վալերի Բուայեն Ծիծեռնակաբերդ էր եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ ֆրանսիացի պատգամավորը Հայաստան է եկել Ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Երեկ Ազգային ժողովում Վալերի Բուայեն ցավով նշել էր, որ չնայած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին մերժվել է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին կստեղծեն մեկ այլ շրջանակ և իրենց ջանքերը կուղղեն հարցը կրկին բարձրացնելուն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |