Օբաման հավատարիմ մնաց իրեն. Մեծ Եղեռն՝ Հայոց ցեղասպանության փոխարեն![]() 24 ապրիլի 2013 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, խոստումներին հակառակ, որոնք նա տվել էր մինչ Սպիտակ տուն գալը, կրկին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի առթիվ հայ ժողովրդին դիմելիս չի արտասանել «Ցեղասպանություն» բառը: «Այսօր մենք հիշում ենք «Մեծ Եղեռնի»՝ 20-րդ դարի ամենամեծ դաժանության մասին: Մենք հարգում ենք 1,5 մլն հայերի հիշատակը, որոնք գազանավարի սպանվել են Օսմանյան կայսրության մայրամուտին», - ասվում է Օբամայի հայտարարության մեջ: «Հիշելով 98 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերին՝ մենք միանում ենք միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Մենք պարտավոր ենք հիշել զոհերին, թույլ չտալու համար, որ նման բան կրկնվի ապագայում: Չնայած այդ ողբերգությանը՝ ձեր հավատը, արիությունն ու ուժը թույլ տվեցին ձեզ վերապրել ու բարգավաճել՝ համայնքներ ստեղծելով աշխարհով մեկ: Չվարանելով՝ դուք պահպանեցիք ձեր ժառանգությունը, փոխանցելով այն նոր սերունդներին: Ամերիկահայերը հսկայական ավանդ ունեն ԱՄՆ զարգացման գործում, ինչպես նաև ժողովրդավարական, խաղաղ ու բարգավաճ Հայաստանի ստեղծման գործում: ԱՄՆ-ն հպարտանում է ձեր ավանդով և այն փաստով, թե ինչպես եք դուք հարգում նրանց հիշատակը, ով զոհվել է գրեթե 100 տարի առաջ: Հիշատակի այս տխուր օրը մենք համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդի հետ և հիշում ենք Մեծ Եղեռնի մութ էջերը»,-ասվում է նախագահ Օբամայի ուղերձում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |