Արամ Համբարյան. Նախագահ Օբաման կրկին ընկրկեց Անկարայի առջև

Արամ Համբարյան. Նախագահ Օբաման կրկին ընկրկեց Անկարայի առջև

PanARMENIAN.Net - «Ցավոք, նախագահ Օբաման կրկին տուրք տվեց Անկարային՝ չարտասանելով Հայոց ցեղասպանություն եզրույթը: Այդպիսով, նա կրկին հետ կանգնեց իր խոստումից Թուրքիայի ճնշման ներքո այն դեպքում, երբ ԱՄՆ-ն դեռ 50 տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի մեղսակցությունը Թուրքիայի կողմից ճշմարտության ուրացմանը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը: «Փաստորեն կասեցվում է առաջընթացը, ուղղված հայ ժողովրդի դեմ Թուրքիայի գործած ոճիրների համար արդարացի ու համապարփակ միջազգային լուծմանը»,-ասել է Համբարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---