Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կարևորում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը24 ապրիլի 2013 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը համերաշխություն է հայտնել հայերի հետ՝ կարևորելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հանուն խաղաղության ու կայունության Հայաստանի ու Թուրքիայի միջև: Ինչպես ասվում է սոցիալիստների հայտարարության մեջ, Սոցիալիստական կուսակցությունը միանում է բոլոր ֆրանսահայերին ու ողջ աշխարհի հայերին նշելու համար 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների տխուր տարելիցը, երբ սկսվեցին զանգվածային սպանությունները, որի արդյունքում այն ժամանակվա ռեժիմը 1,5 մլն Օսմանյան կայսրության հպատակների ոչնչացրեց: «Նույնիսկ եթե թուրքական կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Հայոց ցեղասպանության համար, Թուրքիայի ճանաչումը ոչ միայն կնպաստի ժողովրդների միջև բարեկամության հաստատման համար հիշողությունը պահպանելուն, այլ նաև կնպաստի խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Nouvelles d'Arménie-ին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |