Ապրիլի 24-ն ԱՄՆ Սանտա-Կլառա շրջանում այսուհետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է![]() 24 ապրիլի 2013 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Կլառայի շրջանում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ շրջանի ղեկավարությունը` Կառավարիչների խորհուրդը, բանաձև է ընդունել, որով 2013թ. ապրիլի 24-ը Սանտա-Կլառայի շրջանում հռչակվել է «1915-1923թթ-ի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: Միջոցառումն անցկացվել է Կառավարիչների խորհրդի շենքում: Ներկա են եղել Կուպերտինո քաղաքի Սբ Անդրեաս եկեղեցու (պատկանում է Հայկական առաքելական եկեղեցուն) քահանա Տաթև Հարությունյանը, խորհրդի մի շարք անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Բանաձևը ներկայացրել են Խորհրդի անդամներ Ջո Սիմիթյանը և Դեյվ Կորտեսը: Սիմիթյանն այնուհետև Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթով է ներկայացել, խոսել է Մեծ Եղեռնի պատճառների և հետևանքների մասին, ընդգծել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հիշելու և դատապարտելու կարևորությունը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |