Կիպրահայերը Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համագաղութային ցույց են անցկացնելու![]() 24 ապրիլի 2013 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում gibrahayer.com կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը նշել է, որ մոտ 30 րոպեից իրենք Նիկոսիայում անցկացնելու են համագաղութային ցույց, որն ընթանալու է գլխավոր մայրուղիներում և ավարտվելու է Արմենիա փողոցում: «Այնտեղի զոհերի հուշահամալիրի մոտ տեղական բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները և հայկական համայքնի ներկայացուցիչները ելույթներ են ունենալու: Ճառով է հանդես գալու Նիկոսիայի Ստրոբոլոս արվարձանի ղեկավար Լազարոս Սավիդիսը»,- նշել է նա: Ելույթներ են ունենալու նաև Վարուժան արքեպիսկոպոս Հերգելյանը և Վարդգես Մահտեսյանը, որը Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր է: Միջոցառումները եզրափակվելու են Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հոգեհանգստի արարողություն է կայանալու: Այնեջյանը նաև ավելացրել է, որ անցած շաբաթ կիպրահայ համայնքի մոտ 50 հայտնի ներկայացուցիչներ սիմվոլիկ ակցիա են անցկացրել` հիվանդանոցներից մեկում արյուն հանձնելով: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |