Ախալցխայի ու շրջակա գյուղերի հայերը մասնակցել են Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի պատարագին![]() 24 ապրիլի 2013 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որի ընթացքում քաղաքի ու շրջակա գյուղերի հայությունը սկսել է հավաքվել եկեղեցում, որպեսզի մասնակցի ամենամյա պահանջատիրական բողոքի երթին: Եկեղեցում Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղան երիտասարդներին բաժանել է Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու և դատապարտելու գրություններով շապիկներ: Այնուհետև ժողովուրդը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացել է Մարդա թաղամաս, որտեղ և տեղադրված է Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար հուշակոթող: Հուշարձանի մոտ ժողովուրդը ծաղիկներ և ծաղկեպսակներ է դրել ու աղոթել Ցեղասպանության զոհերի ոգիների հանգստյան համար: Պահանջատիրական բողոքի երթին մասնակցելու համար հայոց դպրոց չէին հաճախել աշակերտները, ովքեր չէին կարող հանդուրժել այն փաստը, որ դպրոցին չէին թույլատրել չորրորդ դասից հետո միանալ Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |