Ջոն Հեֆերն. Օբաման հստակ դիրքորոշում ունի հայերի հարցում![]() 24 ապրիլի 2013 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1,5 մլն հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկը: «Նա հստակ դիրքորոշում ունի այս հարցում: Եվ 1,5 մլն հայերի ջարդերը Օբաման համարում է 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկը»,- նշել է Հեֆերնը: ԱՄՆ-ի դեսպանը Ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում հարգելու էր եկել կնոջ հետ: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |