Բուենոս Այրեսի հայկական համայնքը երթով կշարժվի դեպի Թուրքիայի դեսպանատուն

Բուենոս Այրեսի հայկական համայնքը երթով կշարժվի դեպի Թուրքիայի դեսպանատուն

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսի Իրավաբանական ինստիտուտից այսօր հայ երիտասարդները երթով կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Բուենոս Այրեսի հայ երիտասարդների Միության անդամ Եվգենիա Հակոբյանը, երթին միանալու է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ադոլֆո Պերես Էսկիբելը:

«Դեսպանատան բակում մենք հանդես կգանք դիմումով` կոչ անելով Թուրքիային ընդունել Հայոց Ցեղասպանությունը: Այնտեղ ելույթ կունենա նաև Պերես Էսկիբելը»,- նշեց Հակոբյանը:

Ըստ նրա, բացի այս միջոցառումից, հայկական տարբեր երիտասարդական միություններ այսօր կկազմակերպեն տարբեր միջոցառումներ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

«Իսկ այս պահին Բուենոս Այրեսի կենտրոնական եկեղեցում մատուցվում է պատարագ: Պատարագ կմատուցվի նաև մեր հայկական եկեղեցում»,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---