Հալեպում կայացել են Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ![]() 24 ապրիլի 2013 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Կեսօրին Հայ Կաթողիկե առաջնորդարանի Աղաջանյան սրահում Սիրիայի հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական համայնքապետերի ներկայությամբ ու հայկական մշակութային միությունների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։ Միջոցառման ավարտին եզրափակիչ խոսքով հանդես է եկել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը։ Նա խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերի մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |