Լևոն Արոնյանն առայժմ Ալյոխինի հուշամրցաշարի առաջատարն է

Լևոն Արոնյանն առայժմ Ալյոխինի հուշամրցաշարի առաջատարն է

PanARMENIAN.Net - Փարիզում շարունակվում է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը, որտեղ ելույթ է ունենում նաև Լևոն Արոնյանը:

Նա 4-րդ տուրում սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող Պետեր Սվիդլերի նկատմամբ: Պարտիան ավարտվել է 36-րդ քայլում:

Արոնյանը վաստակել է 2,5 միավոր և այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Դին Լիրեն- Վլադիմիր Կրամնիկ պարտիան ավարտվել է ոչ ոքի: Իսկ մյուս հանդիպումները դեռ շարունակվում են:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---