Ադամ Շիֆը խոսել է հայերեն. Թուրքիան ուզում է, որ աշխարհը մոռանա (վիդեո)

Ադամ Շիֆը խոսել է հայերեն. Թուրքիան ուզում է, որ աշխարհը մոռանա

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսում հայերեն ելույթ է ունեցել կալիֆորնիացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նա նշել է, որ խոսում է այն լեզվով, որով խոսում էին հայերի պապերը 1915 թվականին, երեխաները, որոնք ականատես են եղել իրենց հայրերի սպանությանը, այն մայրերի, որոնք սպանվել են` նորածիններն իրենց գրկում, վերապրողների լեզվով, որ Ամերիկա են եկել ազատությունը վայելելու և նոր կյանք սկսելու համար:

«Թուրքիան ուզում է, որ աշխարհը մոռանա այս մասին: Ձեզ հետ խոսում եմ նրանց լեզվով, որոնք այլևս չկան և մեզնից խնդրում են հիշել իրենց: Նրանց ձայները տակավին լսվում են: Ես այս նահատակների որևէ մեկի հետնորդը չեմ, բայց ձեզ հետ խոսում եմ նրանց գեղեցիկ լեզվով, որովհետև այսօր բոլորս հայ ենք: Ամերիկացի ժողովուրդը միշտ իրենց անուներով է կոչում բոլոր սարսափները և սպասում է այն օրվան, երբ իր ղեկավարները նույնը պիտի անեն: Ես վստահ եմ, որ այդ օրը պիտի գա: Կուզեմ, որ չուշանա, որ վերապրողները լսեն դա», - ասել է Ադամ Շիֆը:

Նա նամակով դիմել էր ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով ցեղասպանությունը ցեղասպանություն անվանել, իսկ Բ.Օբաման այս տարի էլ խուսափեց այդ քայլից` փոխարենը դարձյալ օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---