Բելառուսում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցել են տեղի այլ համայնքների ներկայացուցիչներ ևս

Բելառուսում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցել են տեղի այլ համայնքների ներկայացուցիչներ ևս

PanARMENIAN.Net - Այսօր Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում` Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ:

Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի, լեհական, հրեական, ռուսական, եզդիական համայնքների ներկայացուցիչներ: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրվել, այնուհետև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը և «Հայաստան» համայնքային կազմակերպության ղեկավարը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---