Սալոնիկիի` Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցել է Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետը![]() 24 ապրիլի 2013 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Սալոնիկի Հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում 1915-ի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կատարված հոգեհանգստյան արարողությունից հետո, ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպությամբ մեկնարկել է բողոքի երթ դեպի թուրքական հյուպատոսարան: Միջոցառմանը ներկա են եղել Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետը և Սալոնիկիի այլ պաշտոնյաներ: Ոստիկանների շղթան ու ոստիկանական մեծ ավտոբուսները փակել էին փողոցը՝ արգելելով ցուցարարներին մոտենալ հյուպատոսարանի շենքին: Հայ համայնքի երեք ներկայացուցիչների՝ ոստիկանության հետ բանակցություններ վարելուց հետո թույլատրվել է մոտենալ հյուպատոսարանին, որտեղանպատասխան դռան զանգեր հնչեցնելուց հետո՝ պատին փակցվեց թուրքական կառավարությանն ուղղված Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Ոստիկանները մի քանի անգամ արցունքաբեր գազ են կիրառել` ամբոխին հետ մղելու համար: Երիտասարդների մի խումբ հանել է Թուրքիայի դրոշը և, այրելու փոխարեն, նետել ոստիկաններին՝ առաջարկելով պաշտպանել այն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |