Հայկական ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել ԿԸՀ29 նոյեմբերի 2005 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Երեւանում Մատենադարանի մերձակա հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հերթական հանրահավաքը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրից, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները վերջնագիր են ներկայացրել, պահանջելով անվավեր ճանաչել սահմանադրական հանրաքվեի արդյունքները 72 ժամվա ընթացքում: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ուրբաթ օրը դեկտեմբերի 2-ին տեղական ժամանակով ժամը 16:00, երբ կլրանա վերջնագրի ժամկետը: Այդ ընթացքում ընդդիմությունը մտադիր է ճշտել իր հետագա գործողությունները: Ընդ որում նշենք, որ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հանրահավքին հայտարարել է, որ «նրանց համար միակ ընդունելի տարբերակը հեղափոխությունն է»: Ըստ ընդդիմության ներկայացուցիչների, բնակչությունը կամավոր ստորագրություններ է հավաքում սահմանադրական հանրաքվեին չմասնակցած անձանցից: Հետագայում այդ ստորագրությունները փոխանցվում են ընդդիմադիր ուժերին: Հանրահավաքի ընթացքում մասնակիցները ծեծի են ենթարկել միջոցառումը լուսաբանող լրագրողներից մեկին, որից հետո ընդդիմադիր առաջնորդները կոչ են արել իրենց հետեւորդներին «ձեռք չտալ» ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Նշենք, որ հանրահավաքին մասնակցել է շուրջ 3 հազար հոգի, այս պահի դրությամբ հանրահավաքի մասնակիցները հեռանում են հրապարակից:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |