Ա. Ահարոնյանը հերքում է փոխոստիկանապետի պաշտոնանկության մասին տեղեկությունը

Ա. Ահարոնյանը հերքում է փոխոստիկանապետի պաշտոնանկության մասին տեղեկությունը

PanARMENIAN.Net - Փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ ոստիկանությունում հնարավոր կադրային փոփոխությունների մասին չճշտված լուրեր հրապարակելուց, կոնկրետ պաշտոնյաների անհեթեթ պատմություններ վերագրելուց, քանի որ դրանք անառողջ մթնոլորտ են ձևավորում»,- ասաց նա ու ավելացրեց, որ ոստիկանությունում կադրային փոփոխություններ միշտ են լինում, բայց քանի դեռ դրանք չկան, պետք չէ կանխատեսումներ անել:

«Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել իր տեղակալ Ալեքսանդր Աֆյանին: Պատճառը, ըստ թերթի, այն է եղել, որ նա Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ հանդես է եկել դիտորդի դերում: Ոստիկանության համար ճակատագրական նշանակություն ունեցող պահերին նա ոչ թե ոստիկանության ղեկավարության կողքին է եղել, այլ ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---