Սերբիայի նախագահը ներողություն է խնդրել Սրեբրենիցեում բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանության համար![]() 25 ապրիլի 2013 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ներողություն է խնդրել Սրեբրենիցեում բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանության համար 1995 թվականին, ինչպես նաև Բոսնիայում և Հերցոգովինայում սերբերի կատարած հանցագործությունների համար: Նա նման հայտարարություն է արել բոսնիական BHT հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նիկոլիչն ասել է, թե ինքը «ծնկաչոք խնդրում է ներել Սերբիային Սրեբրենիցեում գործած հանցագործության համար»: Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ դեռ պետք է ապացուցել, թե արդյոք կատարվածը ցեղասպանություն էր: 2010թ. Սերբիայի խորհրդարանը Սրեբրենիցեի ջարդը դատապարտող բանաձև ընդունեց: Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը և ՄԱԿ միջազգային դատարանն այն ճանաչել է ցեղասպանություն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |