Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ![]() 25 ապրիլի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահ Տոմաշ Տոմչիկևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին և տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Արձանագրվել է, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ և հեռանկարներ: Կողմերի գնահատականով` հայ-լեհական հարաբերությունների զարգացման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Լեհաստանի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում ներդրումային քաղաքականությունը և փոքր ու միջին բիզնեսին նպատակաուղղված աջակցությունը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության ակտիվացման շուրջ, որի իրականացման գործում կարևորնշանակություն կունենան հայ-լեհական և լեհ–հայկական առևտրաարդյունաբերական գործարար պալատների ստեղծումը և համագործակցության հուշագրի ստորագրումն այսօր` Երևանում, հայտնում է ԱԱԽ մամուլի ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |