Լիտվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 25 ապրիլի 2013 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Լիտվայի Ցեղասպանության և դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ակադեմիական և լրագրողական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի անդամներ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառմանը ելույթներով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի անդամներ, Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության խմբի փոխնախագահ Ալգիս Կաշետան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի տնօրեն Տերեսա Բուրաուսկայտեն, պատմաբան Ալգիրդաս Կասպարավիչյուսը, անվանի գրող Վահագն Գրիգորյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Մարիտե Կոնտրիմայտեն և Լիտվայի ազգային փոքրամասնությունների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը: Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը լուսաբանվեց Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |