Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Ժնևում![]() 25 ապրիլի 2013 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ և տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Այնուհետ ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին զետեղվեցին ծաղկեպսակներ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության և շվեյցարահայ կազմակերպությունների անունից: Ելույթներ ունեցան Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու քահանա վարդապետ Հայրիկ Հովհաննիսյանը, խոսքով հանդես եկան ՀՀ արտակարգ դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը և Շվեյցարահայ միության նախագահ Նժդեհ Խաչատրյանը: Սաթենիկ Աբգարյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ 98 տարվա մեջ հայ ժողովրդի կողմից մղվող պայքարը ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու իրավունք ունենալու և միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչմանը հասնելու փուլից անցել է նոր փուլ` կենտրոնանալով Թուրքիայի կողմից ճանաչմանը հասնելու վրա, և այդ պայքարում հաջողությունը հնարավոր է միայն համայն հայության` Հայաստանի, Արցախի և Սփուռքի միասնական ուժերով, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությանը ներկա էին հայ համայնքային կառույցների, հունական և ռուանդական համայնքի ներկայացուցիչները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |