Ֆրանսիայի մի քանի տասնյակ քաղաքներում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 25 ապրիլի 2013 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության անդամների, Ֆրանսիացի քաղաքապետերի և պետական պաշտոնյաների ուղեկցությամբ հազարավոր ֆրանսիացիների ևֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Մի քանի տասնյակ ծաղկեպսակներ են զետեղվել Ֆրանսիայի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայ առաքելական եկեղեցու, Ֆրանսիայի քաղաքների, Ֆրանսիայի հայկական, ասորական, կիպրական, քրդական, հունական, ինչպես նաև առաջադեմ թուրքական հասարակական կազմակերպությունների անունից: Այնուհետեւ Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերին: Նույն օրը Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել նաև Մարսելում, Լիոնում, Նիսում, Վալանսում, Սենտ-Էթիենում, Գրենոբլում, Դեսինում, Ալֆորվիլում և Ֆրանսիայի մի քանի տասնյակ այլ բնակավայրերում գտնվող հայկական եկեղեցիներում: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |