Վլադիմիր Գասպարյան. Կուտակված փորձը դրական կազդի Երևանի ավագանու ընտրություններում25 ապրիլի 2013 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնին: Նա ցավակցություն է հայտնել Բոստոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ ԱՄՆ դեսպանատան աջակցության համար, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է վերջին շրջանում, մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությանը: Նա ընդգծել է, որ բոլոր թերություններով հանդերձ, ոստիկանությունն իրականացրել է իրեն վերապահված գործառույթները, և կուտակված փորձը դրական ազդեցություն է ունենալու Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, որն իր առանձնահատկություններն ունի: Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ արձանագրվել է երեք միջադեպ, որոնցով քննություն է կատարվում: Ոստիկանության պետը որպես օրինակ բերել է Նոր Նորքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փորձը, որով իրականացվել է ծառայողական քննություն, և իրենց պարտականություններում թերացած ոստիկանության ծառայողները ենթարկվել են համապատասխան տույժերի: Հեֆեռնը նկատել է, որ ոստիկանությունում իրականացվում են բարեփոխումների բոլոր ծրագրերը: Նա դրական է գնահատել ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը, միևնույն ժամանակ նկատելով, որ հասարակության վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր իրավախախտները: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |