Քննարկվել է ՄՄԿ-ի ծրագրերի շրջանակում Հայաստան- Նիդերլանդներ համագործակցությունը

Քննարկվել է ՄՄԿ-ի ծրագրերի շրջանակում Հայաստան- Նիդերլանդներ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Նիդերլանդների առաքելության ղեկավար Մարտին Վիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՄԿ-ի ծրագրերի շրջանակներում Հայաստան – Նիդերլանդներ համագործակցությունը և Նիդերլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող ՄՄԿ ծրագրերի ընթացքը:

Վիսը ներկայացրել է Նիդերլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող «Մասնագիտական որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագիրը, որի աջակցությամբ տարբեր երկրներում բարձր որակավորում ունեցող միգրանտները իրենց հայրենիքում նույն ոլորտի մասնագետների վերապատրաստում և փորձի փոխանակում են անցկացրել:

Ծրագրի շուրջ համագործակցության շրջանակներում Հայաստանում պետք է կատարվի տարբեր ոլորտների կարիքների գնահատում, առանձնացվեն կատարելագործում և փորձի փոխանակում պահանջող ոլորտները, որից հետո ԵՄ երկրներից մոտ 45 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ Հայաստանում իրենց փորձը հայրենակիցներին փոխանցելու հնարավորություն կստանան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---