Ալյոխինի հուշամրցաշարի 5-րդ տուր. Արոնյանը միավորները կիսեց Գելֆանդի հետ![]() 25 ապրիլի 2013 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Փարիզում այսօր կայացել են Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլին: Մայքլ Ադամս- Նիկիտա Վիտյուգով հանդիպումը ևս ոչ ոքի է ավարտվել: Մաքսիմ Վաշյե- Լագրավը հաղթել է Պետեր Սվիդլերին, Լաուրեն Ֆրեսսինեն ուժեղ է գտնվել Վլադիմիր Կրամնիկից, իսկ Վիշվանաթան Անանդը` Դին Լիժենից: Այս տուրից հետո Վաշյե- Լագրավը 3,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը, Ֆրեսսինեն, Ադամսը և Գելֆանդը երեքական միավորով կիսում են 2-4 տեղերը: Ապրիլի 26-ին և 27-ին շախմատիստները հանգստանում են: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |