Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵԽ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբին![]() 25 ապրիլի 2013 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Նա ողջունել է պատգամավորների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի լուծմանը և պատրաստ է հետևողական ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաև սիրիահայության խնդիրներին և մեր երկրի կողմից վերջիններիս նկատմամբ ցուցաբերվող օժանադակությանն ու ծրագրերին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կարևորել են Հայաստան ներգաղթած սիրիահայությանը միջազգային կառույցների ու իրենց երկրների կառավարությունների կողմից օժանադակության ցուցաբերումը և պատրասատակամություն հայտնել՝ նպաստել այդ գործընթացին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |