ՂԱԿ-ը մտադիր է պիկետներ կազմակերպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների դեսպանատների առջեւ30 նոյեմբերի 2005 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Ադրբեջանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) նախագահ Ակիֆ Նաղին հայտարարել է, որ դրա պատճառը Հայաստանի ակտիվացումն է եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գործարկումը: Նրա խոսքերով, վերջերս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները խոսում են 2006 թվականին ղարաբաղյան հակամարտությունը ցանկացած գնով կարգավորելու անհրաժեշտության մասին: Նրանք չեն բացառում ճնշում գործադրելու հնարավորությունը հակամարտող կողմերի հանդեպ.«Հաջորդ տարի շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Միջազգային կազմակերպությունները եւ խոշոր պետությունները շահագրգիռ են նավթատարի լիակատար անվտանգության հարցում: Դրա համար նրանք կարեւորում են ղարաբաղյան հակամարտության լուծումը, քանի որ հիանալի հասկանում են, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում այս հակամարտությունը նավթատարի համար: Մի խոսքով, նրանք շահագրգիռ են լուծելու այս խնդիրը մոտ ապագայում: Բանը նրանում է, որ իրենց համար կարեւոր չէ արդար լուծում կստանա խնդիրը, թե ոչ: Կարեւորը, այն կարգավորելն է մեկընդմիշտ: Իսկ դա նշանակում է, որ իրականում, միջազգային կազմակերպությունները եւ խոշոր պետությունները զիջումներ են ակնկալում ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից: Մենք չենք կարող հաշտվել դրա հետ: Այդ պատճառով էլ մենք որոշել ենք բողոքի գորոծղություններ ձեռնարկել»: Ա.Նաղին նշել է, որ իրենք մտադիր են բողոքները արտահայտել պիկետների ձեւով: Նրա խոսքերով, պիկետներ կանցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների դեսպանատների առջեւ: Բացի այդ, ակցիաներ կանցկացվեն միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ ԵԱՀԿ ներկայացուցչությունների առջեւ: ՂԱԿ-ի նախագահը հայտարարել է, որ նախատեսված ակցիաները կանցկացվեն այս շաբաթվա ընթացքում: Նրանք կաշխատեն արտահայտել Ադրբեջանի հանրության դիրքորոշումը.«Այդ հակամարտությունը շարունակվում է արդեն 10 տարի, սակայն մինչ այժմ խնդրի կարգավորման ուղղությամբ որեւէ միջոցներ չեն ձեռնարկվել: Իսկ ժամանակը Ադրբեջանի օգտին չի գործում: Արդեն միջոցներ են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանին միացնելու ուղղությամբ: ԱՄՆ եւ Ֆրանսիան սերտ հարաբերություններ են հաստատել Ստեփանակերտի հետ: Այդ գործընթացը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար: Այդ պատճառով էլ, մենք համարում ենք, որ բողոքի ակցիաների անցկացման ժամանակը եկել է»: ՂԱԿ-ի նախագահի խոսքերով, պաշտոնական հանդիպումների անցկացումը Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ առաջիկա ամիսներին իրական է: Նույնիսկ հնարավոր է, որ հաջորդ տարվա սկզբին կողմերին ներկայացվեն Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկները: Ըստ Ա.Նաղիի, այժմ դժվար է ասել, թե դրանք ինչ առաջարկներ են: Սակայն, «կարելի է նախապես կանխատեսել, որ նոր առաջարկները չեն բխում Ադրբեջանի շահերից»: Ա.Նաղին ասել է, որ նախատեսվող ակցիաների ժամանակ պահանջներ կհնչեն Հայաստանը «ագրեսոր երկիր» ճանաչելու վերաբերյալ: Նրա կարծիքով, ՂԱԿ-ը չի բավարարվի բողոքի ցույցեր կազմակերպելով: Նրանք կփորձեն այդ հարցը քննարկման դնել հանրության շրջանում եւ մամուլում. «Ղարաբաղի ճակատագիրը չի կարելի վստահել միջազգային կազմակերպություններին եւ արեւմտյան երկրներին: Մենք պետք է հասկանանք, որ հողերի ազատագրումը կախված է ադրբեջանական ժողովրդի կամքից եւ ցանկությունից»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |