Խաղողի մթերման գինը 2013թ. նախորդ տարվանից բարձր կլինի. Armenia Wine-ի կանխատեսումը26 ապրիլի 2013 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Armenia Wine ընկերության կանխատեսմամբ, խաղողի մթերման գինը 2013թ. նախորդ տարվանից բարձր կլինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը: Ըստ նրա, սպիտակ խաղողի տարբեր տեսակների մթերման նվազագույն գինը կլինի 130-140 դրամ 1 կգ դիմաց: Ինչ վերաբերում է «Արենի» տեսակին, որն աճեցնում են գյուղացիները ընկերության փորձագետների հսկողությամբ և որը բարձր որակ ունի, ապա այն կմթերվի 1 կգ 400 դրամով: Միաժամանակ նույն «Արենին», որ գյուղացիներն ինքնուրույն են աճեցնում, կմթերվի 230 դրամով 1 կգ դիմաց: Ընթացիկ տարում Armenia Wine ընկերությունը մտադիր է մոտ 5000 տոննա խաղող մթերել՝ «Արենի», «Հաղթանակ», «Սափերավի», «Ոսկեհատ», «Ռկատիցելի», «Մուսկատ» և այլ տեսակների: Նշված ծավալի 2000 տոննան կօգտագործվի կոնյակի արտադրության համար: Արթուր Հարությունյանը նշեց, որ ընկերությունը կանխիկ է վճարում գյուղացիներին և մտադիր է աշխատել պայմանագրային հիմունքներով, ինչը բխում է ինչպես ընկերության, այնպես էլ գյուղացիների շահերից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |