Ինչպե՞ս հայկական ընկերությունները ստանան Առնոլդ Շվարցենեգերի ֆիլմերը վերարտադրելու իրավունք26 ապրիլի 2013 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Պետեկամուտների կոմիտեի առջև բարդ խնդիր կդրվի՝ վերահսկողություն հաստատել առանց դրոշմակնիքի կրիչների (CD, DVD և այլ) արտադրության հանդեպ, որոնք վաճառքի կհանվեն 2013թ. նոյեմբերի 15-ից հետո: Հայաստանի կառավարությունը ապրիլի 25-ի նիստում փոփոխություններ է կատարել որոշման մեջ, որով թույլատրվել է մինչև նոյեմբերի 15-ը իրացնել կուտակված ապրանքն առանց դրոշմակնիքների: Սակայն այդ արտադրանքի արտադրության ու ներմուծման շուկայում անորոշ իրավիճակ է ստեղծվել: Ապրիլի 18-ին ուժի մեջ մտած օրենքը, ըստ էության, պարտավորեցնում է տնտեսվարող սուբյեկտին իր արտադրանքը վաճառքի հանելուց առաջ դիմել Մտավոր սեփականության գործակալություն, որը գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից, համապատասխան թույլտվություն ստանալու համար այդ արտադրանի իրավատիրոջ համաձայնության հիման վրա: Սակայն ինչպե՞ս կարող են մեր արտադրողները ստանալ այս կամ այն արտասահմանյան արտադրանքը վերարտադրելու կամ ներմուծելու թույլտվություն, օրինակ, Առնոլդ Շվարցենեգերի ֆիլմերի դեպքում: Դա բացարձակապես չի հետաքրքրում պետական կառույցներին, չի հետաքրքրում նաև այն, որ դա հսկայական ջանքեր ու միջոցներ է պահանջում: Արդյունքում, որքա՞ն կարժենա դրոշմակնիքով օրինական ապրանքը, հաշվի առնելով, որ այսօր տեսասկավառակները կարելի է ձեռք բերել նույնիսկ 500 դրամով: Վիճահարույց իրավիճակ է առաջանում նաև տեղի շոու բիզնեսի ներկայացուցիչների թույլտվության հետ կապված: Ինչպես այսօր ասաց Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը, էլեկտրոնյին կրիչներ ներմուծելու թույլտվություն այսօր ունի միայն Zigzag ընկերությունը: Նա հավելել է նաև, որ Գործակալությունն այս տարի թույլտվության տրամադրման հարցում է ստացել 38 տնտեսվարող սուբյեկտներից տարբեր ուղղություններով: Տրամադրվել է 44 թույլտվություն 58-ից: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոլորտի ներկայացուցիչներն արդեն երկու անգամ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |